Մշակույթ

Ռեժիսոր Սթոունը ներկայացրել Է «Սնոուդեն» ֆիլմի գովազդային տեսահոլովակը՝ ԱՄՆ-ի շրջված դրոշով

2 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Սթոունը ներկայացրել Է «Սնոուդեն» ֆիլմի գովազդային տեսահոլովակը՝ ԱՄՆ-ի շրջված դրոշով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ներկայացրել Է իր «Սնոուդեն»(Snowden) նոր ֆիլմի առաջին գովազդային տեսահոլովակը: Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կարծիքով՝ այն տպավորիչ Է եւ յուրօրինակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանում չկան ո՛չ դրվագներ կինոնկարից, ո՛չ Էլ դերասաններ, այլ միայն սուղ բառեր են՝ ամբողջ Էկրանով մեկ մեծացված՝ ԱՄՆ-ի պետական դրոշի ֆոնին: Միմյանց փոխարինելով՝ հայտնվում են Էդվարդ Սնոուդենին վերաբերող մակագրություններ. «Բանակում ծառայությունն սկսել Է 21 տարեկանում, ԿՀՎ Է ընդունվել 22 տարեկանում, իսկ 25 տարեկանում աշխատում Է Ազգային անվտանգության գործակալությունում, 29 տարեկանում աշխարհում ամենաորոնվող մարդն Է»:

Դրանից հետո խցիկը հեռանում Է դրոշից եւ պարզ Է դառնում, որ այն գտնվում Է շրջված դիրքով: Միաժամանակ դրա վրա երեւում Է «Ամբողջ ազգը հսկողության տակ Է, հանուն ազատության եւ արդարության բոլորի համար» մակագրությունը:

«Ավանդույթի համաձայն՝ շրջված պետական դրոշը նշանակում Է առավելագույն աղետ,- այս առնչությամբ գրում Է New York Times-ը: Ըստ որում թերթը նշում Է, որ շատերն ԱՄՆ-ի պետական խորհրդանշաններից մեկի նկատմամբ նման վերաբերմունքն ընկալում են որպես հարգանքի բացակայության նշան:

Օլիվեր Սթոունը ֆիլմի նկարահանումներն ավարտել Է այս տարվա մայիսին: Էդվարդ Սնոուդենի դերը խաղում Է դերասան Ջոզեֆ Գորդոն Լեւիտը: Կինոնկարն ԱՄՆ-ում վարձույթ դուրս կգա դեկտեմբերի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում