Մշակույթ

ԱՄՆ-ում ցուցադրվել Է «Ռոքի-7» ֆիլմի թրեյլերը՝ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ցուցադրվել Է «Ռոքի-7» ֆիլմի թրեյլերը՝ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոքի-7» (Creed) ֆիլմի առաջին թրեյլերը, որում դերերից մեկում խաղում Է հոլիվուդյան նշանավոր դերասան Սիլվեստր Ստալոնեն, հունիսի 30-ին ներկայացվել Է կինոնկարի ռեժիսոր Ռայան Քուգլերի կողմից: Սա «Ռոքի»-ի ֆրանշիզայի առաջին կինոժապավենն Է վերջին ինը տարվա ընթացքում:

«Թրեյլերը հաստատում Է, որ թվով յոթերորդ կինոնկարը սերտորեն կապված Է նախորդների հետ»,-նշում Է «Վերայեթի» հանդեսը:

Ըստ սցենարի՝ Ռոքի Բալբոան (Ստալոնե), որն ավարտել Է մարզական կարիերան, մարզելու Է երիտասարդ եւ հեռանկարային բռնցքամարտիկ Ադոնիս Քրիդին՝ իր վաղեմի հակառակորդ Ապոլոյի որդուն: Իրադարձությունները ծավալվում են Ֆիլադելֆիայում: Ադոնիսի դերը խաղում Է 28-ամյա ամերիկացի դերասան Մայքլ Բաքարի Ջորդանը:

68-ամյա Սիլվեստր Ստալոնեն ոչ միայն դեր Է խաղում կինոնկարում, որը համաշխարհային փառք բերել նրան, այլեւ դրա պրոդյուսերներից մեկն Է: Նա նաեւ մասնակցել Է սցենարը գրելուն: Ֆիլմը Էկրան կբարձրանա այս տարվա նոյեմբերի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում