Մշակույթ

Սպասված կինոպրեմիերաներ. «Տերմինատոր. Գենեզիսը»՝ հայկական կինովարձույթում

3 րոպեի ընթերցում

Սպասված կինոպրեմիերաներ. «Տերմինատոր. Գենեզիսը»՝ հայկական կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոսերները հուլիսի ընթացքում կդիտեն արտասահմանյան արտադրության բազմաժանր և հետաքրքիր ֆիլմեր: «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:

Կինոթատրոնից«Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 2-ին էկրաններին միանգամից երկու նոր ֆիլմ կհայտնվի: Հայ կինոսերները հնարավորություն կստանան դիտել Գրեգորի Ջեկոբսի «Սուպեր Մայք XXL» երաժշտական դրաման: Հասնելով իր կարիերայի աճի գագաթնակատին՝ ֆիլմի հերոս Մայքը ավարտում է պրոֆեսիոնալ մերկապարողի կարիերան: Սակայն երեք տարի անց ամեն ինչ սկսվում է նորից...Ֆիլմում խաղում է սիրված դերասան Չենինգ Տատումը:

Նույն օրը հնարավոր կլինի դիտել նաև տարվա ամենասպասված ֆիլմերից մեկը՝ «Տերմինատոր. Գենեզիս»-ը: Ալան Թեյլորի նոր ֆիլմի գլխավոր դերում, իհարկե, կրկին Առնոլդ Շվարցենեգերն է: Պտտելով ժամանակի անիվը՝ Ջոն Քոննորը 1984 թվական է տեղափոխում սերժանտ Քայլ Ռիզին, որպեսզի նա պաշտպանի Սառա Քոննորին և փրկի ապագան: Սակայն դեպքերի անսպասելի շրջադարձի հետևանքով ճեղքվածք է առաջանում ժամանակի մեջ:

Ամենասպասված մուլտֆիլմերից մեկը՝ «Մինիոնները» հնարավոր կլինի դիտել հուլիսի 9-ից: Մինիոնները չարագործների դեղին օգնականներն են, ովքեր գոյություն ունեն վաղնջական ժամանակներից և զարգացման արդյունքում միաբջիջ օրգանիզմներից վերածվել են կենդանի օրգանիզմների, որոնց նպատակը մեկն է՝ ծառայել ամենափառասեր չարագործներին։

«Հաջողության աստղագուշակ» կատակերգությունն էկրաններին կհայտնվի հուլիսի 16-ին: Ֆիլմի հերոսՄաքսի ձեռքում հայտնվում է երջանկության աստղագուշակը, որի պահանջներին նա պետք է հետևի30 օր: Բոլոր առաջադրանքները կատարելուց հետո միայն նա կկարողանա հասնել իր երազանքին: Սակայն մի հրաշալի օր նրա աստղագուշակը փոխում են...

«Թղթե քաղաքները» դետեկտիվ-մելոդրաման հասանելի կլինի հուլիսի 23-ից: Շրջանավարտ Քյո Ջեկոբսունը դեռևս դպրոցական տարիքիցգաղտնի սիրահարված է իր հարևանուհուն՝ Մարգո Ռոտ Շպիհեկմանին: Պատահում է այնպես, որ մի օր Մարգոն դիմում է Քյոի օգնությանը, իսկ վերջինս նրան չի մերժում:Սակայն հաջորդ առավոտյան պարզ է դառնում, որ Մարգոն անհետացել է:

«Անտուրաժ» կինոնկարն էլ հնարավոր կլինի դիտել հուլիսի 30-ից: Ռեժիսոր Դագ Էլլինի ֆիլմում խաղում են Քեվին Քոնոլին, Էդրիան Գրենյեն և այլք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում