Շոու բիզնես

«Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ կինոկատակերգությունը էկրաններին կհայտնվի սեպտեմբերին

2 րոպեի ընթերցում

 «Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ կինոկատակերգությունը էկրաններին կհայտնվի սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորսընկեր,1հարսնացու,բազմաթիվխնդիրներև«հանճարեղփրկության ծրագիր». սեպտեմբերինէկրաններկբարձրանա«Sharm Pictures»-ինոր«Հյուսիս-Հարավ»ռոմանտիկկինոկատակերգությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Sharm Pictures»-ից, նոր ֆիլմի ռեժիսորը ԴավիթԲաբախանյանն է, ով հայտնի է «Poker AM», «Փեսացուն կրկեսից»և «Պահանջվում է միլիոնատեր» կինոնկարներից:

Ֆիլմի գլխավոր հերոսները չորսընկերներեն, որոնք թեև շատ տարբեր են, բայց ուսանողական տարիներին ծնված ընկերությունըմիավորումէնրանցմինչօրս:Տղաներիկյանքըկարծեսթեհաջողվածէ,ևամենինչիրբնականոն հունովէլկշարունակվեր,եթեՆվերը չհամաձայնվեր կատարել օլիգարխ Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը: Ֆիլմի գլխավորդերերում հանդես են գալիս Միշոն, ՀՏՀայկոն, ՍոսՋանիբեկյանը, ԴավիթԹովմասյանը, ԴիանաՄալենկոն,ՄկրտիչԱրզումանյանը: Կինոնկարում խաղում են նաև ՌոլանդԳասպարյանը ևՍոնաՇահգելդյանը: «Հյուսիս-Հարավ» հասնելու համար օվկիանոսը կտրել անցել է ամերիկաբնակ դերասան Դավիթ Թովմասյանը («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Lost and found in Armenia»):

«Հայ Տղեք» խմբի նախկին անդամներ ՀՏ Հայկոն և Միշոն երկար տարիներանցկրկինհանդեսենգալիսմիասին,բայց ոչ թե երաժշտական ասպարեզում, այլ՝կինոարվեստում:Փոխարենը«Հյուսիս-Հարավ» ֆիլմումերաժշտիդերըստանձնելէ դերասանՍոս Ջանիբեկյանը: Մկրտիչ Արզումանյանն էլմարմնավորումէբացասական հերոսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում