Միջազգային

Յոզեֆ Բլատերը կդառնա «երաժշտական սեւ կատակերգության» ժանրի բեմադրության հերոս

1 րոպեի ընթերցում

Յոզեֆ Բլատերը կդառնա «երաժշտական սեւ կատակերգության» ժանրի բեմադրության հերոս

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում Յոզեֆ Բլատերի գործունեությունը Նիդեռլանդներում թատրոնին ոգեշնչել Է՝ բեմադրելու «երաժշտական սեւ կատակերգություն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է սցենարի հեղինակ եւ կատակերգու դերասան Թոմ դե Կիտը, որի խոսքը մեջբերում Է nos.nl-ը:

«Նա ոչ միայն շատ խելացի մարդ Է եւ չարագործ, այլեւ հմայիչ անհատականություն: Նրա անձի այս երկու Էությունները հետաքրքիր են թատրոնի համար»,-ասել Է դե Կիտը:

Բեմադրության պրոդյուսերներից մեկը կդառնա Նիդեռլանդների Թագավորական ֆուտբոլային միության (KNVB) նախագահ Միխայել վան Պրագը, որն իր թեկնածությունն Էր առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի մայիսյան ընտրություններում, բայց ի վերջո հանել Էր այն:

Ակնկալվում Է, որ բեմադրությունը կցուցադրվի 2016/17 թատերական տարեշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում