Պաշտոնական

ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:«Խոր ցավով տեղեկացա «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին:

Գագիկ Հովհաննիսյանի շախմատային հանրամատչելի հաղորդումները, վերլուծություններն ու մեկնաբանություններն իսկական դասընթացներ էին շախմատասերների«ինչպես նաեւ ապագա լրագրողների համար, որոնց նա երկար տարիներ դասավանդում էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա հայկական շախմատի նորագույն պատմության անբաժանելի վկան ու տարեգիրն էր, շախմատի Հայաստանի հավաքականների հաղթանակների մշտական ուղեկիցը, ով կարողանում էր իր հագեցած ռեպորտաժներով այդ հաղթանակների ողջ բերկրանքը լիարժեք փոխանցել մարզասերներին:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում