Սպորտ

Առաջին Եվրոպական խաղերի մեդալների հաշվարկում Հայաստանը 36-րդն է

1 րոպեի ընթերցում

Առաջին Եվրոպական խաղերի մեդալների հաշվարկում Հայաստանը 36-րդն է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականը մեդալների ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 36-րդ տեղը:

Եվրոպական խաղերում ամենաշատ մեդալներ նվաճեց Ռուսաստանի հավաքականը` 164 մեդալ, որոնցից 79-ը՝ ոսկե, 40-ը՝ արծաթե և 45-ը՝ բրոնզե: Երկրորդ տեղում 56 մեդալով Ադրբեջանն է, իսկ երրորդ տեղում Մեծ Բրիտանիայի թիմն է, որն ունի 47 մեդալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականն իր միակ արծաթե մեդալով զբաղեցնում է 36-րդ տեղը:

Առաջին Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում միակ մեդալը նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը: Հայաստանն այդ խաղերում ներկայացել էր 25 մարզիկով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում