Պաշտոնական

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 25-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից հետո Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները:

Հունիսի 25-ի ուշ երեկոյան Հանրապետության Նախագահը կվերադառնա Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում