Շոու բիզնես

Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, տեղափոխել են բուժանկելանոց

1 րոպեի ընթերցում

Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, տեղափոխել են բուժանկելանոց

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, տեղափոխել են բուժանկելանոց այն բանից մի քանի ամիս հիվանդանոցում մնալուց հետո, երբ նրա վիճակը վատթարացել Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են նրա հարազատները:

22-ամյա Բրաունին հունվարի վերջին երեսնիվայր պառկած Էին գտել իր տան լոգարանում:

«Չնայած մի քանի հիմնարկություններում հիանալի բժշկական օգնությանը, Բոբի Քրիստինա Բրաունի վիճակը շարունակել Է վատանալ»,- ասված Է նրա մորաքրոջ՝ Փեթ Հյուսթոնի հայտարարության մեջ:

Ինչպես նշում Է BBC-ն, հունիսի 24-ին Բրաունի ներկայացուցիչները նաեւ հայց են հարուցել նրա զուգընկերոջ՝ Նիկ Գորդոնի դեմ՝ նրան մեղադրելով Բրաունի նկատմամբ ֆիզիկական եւ հուզական բռնության եւ առանց աղջկա գիտության նրա հաշիվներից փող հանելու մեջ:

Ինչպես ասված Է գանգատագրում, այն բանից հետո, երբ Բրաունին մտցրել են արհեստական կոմայի մեջ, Գորդոնն ավելի քան 11 հազար դոլար Է գողացել նրա բանկային հաշվից: Գորդոնն ինքը չի մեկնաբանել այս մեղադրանքները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում