Հասարակական

Երևանի ավագանին ծանոթացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքին

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին ծանոթացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու գումարած նիստում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ավագանու անդամներին է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված՝ ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի բարեկամ և գործընկեր քաղաքներում միջոցառումների ընթացքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նեչկայացնելով նաև դեռևս սպասվող միջոցառումները, Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին դրանց կազմակերպմանն ու անցկացմանը ցուցաբերած մեծ աջակցության համար: Նա նաև նշել է, որ այդ առնչությամբ շարունակաբար դրական արձագանքներ է ստանում բազմաթիվ երկրներից ու քաղաքներից:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված և անցկացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում