Քաղաքականություն

Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել. Իվան Վոլինկին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել. Իվան Վոլինկին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ցանկանում է Հայաստանը կայուն տեսնել: Դեսպանը Երեւանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բաղաքի ակցիաների մասին իր տեսակետը ներկայացրեց լրագրողներին հունիսի 24-ին` Երկաթուղային կայարանում` «Արմենպրես»-ի հետ համատեղ կազմակերպված ցուցադրության ընթացքում: Վոլինկինը համոզված է, որ առկա խնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական հարթության վրա: «Այս հարցը պետք է քննարկվի բանակցությունների սեղանի շուրջ, որը ոչ մեկ անգամ առաջարկել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում լինի կայունություն, քանի որ երկիրը կարող է զարգանալ բացառապես կայուն պայմաններում»,-ասաց դեսպանը:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա`հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-ի երեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պանաջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում