Միջազգային

Հիշատակի եւ վշտի օրը Պուտինը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը

2 րոպեի ընթերցում

Հիշատակի եւ վշտի օրը Պուտինը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հիշատակի եւ վշտի օրը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը: Պետության ղեկավարն Ալեքսանդրյան այգում ծաղեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմի Հավերժական կրակի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սգո երաժշտության հնչյունների ներքո Պատվո պահակախմբի վաշտի զինվորները տարել են մեխակներով եւ վարդերով հյուսված ծաղկեպսակը՝ երիզված Ռուսաստանի դրոշի եռագույն ժապավենով՝ «Անհայտ զինվորին Ռուսաստանի Դաշնության նախագահից» մակագրությամբ: Պուտինը մոտեցել Է ծաղկեպսակին, ուղղել ժապավենները եւ խոնարհել գլուխը Հայրենական մեծ պատերազմի տարիներին միլիոնավոր ընկածների հիշատակին: Դրանց հետո հնչել Է Ռուսաստանի Դաշնության օրհներգը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, պետության ղեկավարի հետ մեկտեղ սգո արարողությանը մասնակցել են ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Սերգեյ Նառիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, կառավարության անդամներ եւ խորհրդարանականներ:

Դրանից անմիջապես հետո «Ելի՜ր, երկիր հսկայական» լեգենդար երգի հնչյունների ներքո, որը կատարում Էր զինվորական նվագախումբը, արարողությունը շարունակվել Է Մոսկվայի կայազորի հանդիսավոր երթով, որը ներկայացնում են զինված ուժերի երեք տեսակներ՝ ցամաքային զորքերը, ռազմաօդային ուժերը եւ ռազմածովային նավատորմը:

Այնուհետեւ նախագահը մեխակներ Է դրել հերոս քաղաքների հուշարձաններից յուրաքանչյուրի մոտ՝ հարգելով դրանց պաշտպանների հիշատակը:

1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին ֆաշիստական Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա: Առաջին իսկ օրը զոհվեցին Կարմիր բանակի հազարավոր զինծառայուղներ եւ խաղաղ բնակիչներ, ոչնչացվեցին 1,2 հազար ինքնաթիռ, տանկ եւ հրանոթ: Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում զոհվել են ավելի քան 26 միլիոն խորհրդային քաղաքացիներ եւ զինծառայողներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում