Քաղաքականություն

Ավստրալացի խորհրդականը Դաշնային պալատում հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին

1 րոպեի ընթերցում

Ավստրալացի խորհրդականը Դաշնային պալատում հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին

ԿԱՆԲԵՐԱ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի խորհրդական Թոնի Զափիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարություն է արել Ավստրալիայի խորհրդարանի Դաշնային պալատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստալիայի հանձնախումբը: «Թեև Թուրքիայի կառավարությունը ընդունել է, որ վայրագություններ են իրականացվել, սակայն շարունակում է ժխտել, որ դրանք ցեղասպանություն են եղել՝ դեպքերը վերագրելով պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունների»,- նշել է ավստրալացի օրենսդիրը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման երկարամյա ջատագով է:

Նա ոգեկոչել է 1915-1923 թվականներին 1,5 մլն հայերի սպանության 100-րդ տարելիցը և իր աջակցությունը հաղորդել նրանց ընտանիքներին: Հայ դատի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրին մեկնաբանությունների համար՝ կարևորելով կոնգրեսականի կողմից՝ 1915-1923 պատմական եղելության հանդեպ Թուրքիայի Հանրապետության շարունակական ժխտողական քաղաքականության մատնանշումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում