Միջազգային

Տարեսկզբից 100 հազարից ավելի ներգաղթյալներ են անօրինականորեն հայտնվել ԵՄ-ի երկրներում

1 րոպեի ընթերցում

Տարեսկզբից 100 հազարից ավելի ներգաղթյալներ են անօրինականորեն հայտնվել ԵՄ-ի երկրներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից 100 հազարից ավելի ներգաղթյալներ են անօրինական ճանապարհով հայտնվել Եվրամիության երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 16-ի երեկոյան Լյուքսեմբուրգում հայտնել է միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերի եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Միայն տարեսկզբից Եվրամիության երկրներ են ժամանել ավելի քան 100 հազար անօրինական միգրանտներ: ԵՄ-ի երկրները պետք է համերաշխություն դրսեւորեն նրանց տեղաբաշխելու հարցում»,- ասել է նա:

ԵՀ-ի տվյալներով՝ այդ մարդկանցից շուրջ 60 հազարը ժամանել են Աֆրիկայից՝ նավերով ու նավակներով հատելով Միջերկրական ծովը, եւս շուրջ 25 հազարը ԵՄ-ում են հայտնվել Թուրքիայի եւ Հունաստանի ցամաքային սահմանով, մնացած 15 հազարը տեղ են հասել այլ երթուղիներով: Այս ցուցանիշը ռեկորդային է դարձել առնվազն դարասկզբից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում