Հասարակական

Մասաչուսեթսի ռաբբիների խորհուրդը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Մասաչուսեթսի ռաբբիների խորհուրդը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ռաբբիների խորհուրդը հայտարարություն է տարածելˋ հարգելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կազմակերպած Ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ խորհուրդը հայտնել է իր համերաշխությունը և ցավակցությունը հայ ժողովրդին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության ժառանգ Թուրքիայի համար սա հնարավորություն է երաշխավորելու, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը չվնասի ցեղասպանության զոհերի և այն իրականացնողների ժառանգների այսօրվա հարաբերություններն»,- ասվում է հաղորդագրությունում:

Ռաբբիների խորհուրդը նաև կոչ է հղել ԱՄՆ-ին և Իսրայելին առանց երկմտանքի ճանաչել Հայոց ցեղասպանությունըˋ ցույց տալով իրենց նվիրվածությունը արդարության հաստատման գործին:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեր նպատակներն ավելի են ամրապնդվում՝ իմանալով, որ մենք ունենք հրեա համայնքի մեր ընկերների աջակցությունը»,- ասել է Մասաչուսեթսի հայկական համագումարի նախագահ Հերման Փուրությանը:

Հայկական համագումարը տարիներ շարունակ աշխատանքներ է տարել Բոստոնի և ԱՄՆ տարբեր հրեական կազմակերպությունների հետˋ Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում