ԿԺԴՀ-ում մոլեգնում Է վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժգին երաշտը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայում այս ամառ ամենաուժգին երաշտն Է հաստատվել վերջին 100 տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
«ԿԺԴՀ-ում շարունակվում Է վերջին 100 տարվա ընթացքում ամենաուժգին երաշտը, որը հսկայական վնաս Է հասցնում գյուղատնտեսությանը»,- ԿԿՀԳ-ի հաղորդագրությունը մեջբերել Է Reuters գործակալությունը:
ԿԿՀԳ-ի տվյալներով՝ անձրեւների բացակայությունը կործանում Է բրնձի պլանտացիաներն ամբողջ երկրում, այդ թվում նաեւ Հվանհե եւ Փյոնան տարածաշրջաններում, որոնք այդ մշակաբույսի հիմնական արտադրողներն են:
1990-ական թվականների կեսերից Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսությունը քանիցս տուժել Է ինչպես սաստիկ հեղեղումներից, այնպես Էլ երաշտից: Արեւմտյան լրատվամիջոցները նշում Էին, որ այդ ժամանակշրջանում երկրում սովից մահացել են հարյուր հազարավոր մարդիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին
Լուսանկարը` РИА Новости