ԼՂՀ ճանաչումը պետականաշինության գործում մեր հաջողություններն ամրապնդելու հնարավորություն է. ԱԳ նախարար

4 րոպեի ընթերցում

ՎԻԵՆՆԱ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ թե ուշ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել, քանի որ մենք ապրում ենք ոչ թե քարե դարում, այլ քաղաքակիրթ աշխարհում: Ավստրիական Die Press-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Միրզոյանը խոսել է նաեւ ԼՂՀ ճանաչման մասին:

-Տարիներ առաջ կառուցված Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը Ադրբեջանի սպառնալիքների պատճառով դեռևս չի բացվել: Ե՞րբ է օդ բարձրանալու առաջին ինքնաթիռը:

-Հուսամ՝ հնարավորինս շուտ: Խոսքը հումանիտար քայլի մասին է: Երկրի քաղաքացիներն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն: Իսկ ադրբեջանցիները համապատասխան կերպով չեն արձագանքում: Նրանք օրենքներ են փոխել, որպեսզի իրենց բանակին իրավունք վերապահեն կործանելու քաղաքացիական օդանավերը: Կարո՞ղ եք պատկերացնել. եթե նրանք մեր օդանավերից մեկին կրակեն, մենք կրակին անմիջապես պատասխան կտանք: Դա կարող է հանգեցնել իրավիճակիվտանգավոր սրման:

-Ե՞րբ օդ կբարձրանա առաջին ինքնաթիռը:

-Միգուցե վաղը, միգուցե՝ երեք տարուց: Ես կանխատեսումներ չեմ անում: Բայց, վաղ թե ուշ օդանավակայանը կսկսի գործել: Մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, այլ ոչ թե քարե դարում:

-Ես հարցնում եմ նաև այն պատճառով, որ Ձեր երկիրը՝ արտաքին աշխարհի հետ իր միակ ճանապարհային կապով տնտեսապես թերևս դիմակայել չի կարող…

-Բոլոր տնտեսական օրենքների համաձայն՝ մենք արդեն վաղուց վերացած պիտի լինեինք: Բայց այստեղ մարդիկ շատ աշխատասեր են: Նախորդ տարի մեր տնտեսական աճը կազմել էր 9-10 տոկոս: Ես դա անվանում եմ Ղարաբաղյան հրաշք: Քանի որ երբ 20 տարի առաջ սկսեցինք կառուցել մեր տնտեսությունը, մենք գրեթե ոչինչ չունեինք: Խորհրդային տարիներին մենք ունեինք գյուղատնտեսական երկիր, սակայն պատերազմի տարիներին գյուղերն ավերվեցին: Իսկ այսօր, մենք լրացուցիչ ունենք տնտեսության նոր ճյուղեր: Ես քիչ առաջ մասնակցում էի բարձր տեխնոլոգիաների Start-up-Center-ի բացմանը:

-24 տարվա ընթացքում աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել անկախությունը: Ինչո՞ւ:

-Այդ մասին Ձեր կառավարությանը հարցրեք: Սակայն իրավացի եք, որ գործընթացն ազգային մակարդակում կանգ է առել: Այդուհանդերձ, մեզ ճանաչել են ԱՄՆ մի շարք նահանգներ, ինչպես նաև ավստրալական ամենամեծ նահանգը, իսկ վերջերս էլ ճանաչեցԲասկերի Երկիրը: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ արհեստական խոչընդոտները չեն օգնի Լեռնային Ղարաբաղին: Մեզ համար ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ դա հնարավորություն է ամրապնդելու մեր հաջողությունները պետականաշինության գործում: Որպես պատմաբան՝ գիտեմ, որ եղել են բազմաթիվ երկրներ, որոնք երկար ժամանակ գոյություն են ունեցել առանց միջազգային ճանաչման և շատ ազդեցիկ էին: Հիշենք Միացյալ Նահանգներին:

-Երբ հակամարտությունն ավարտվի, կողմերը ստիպված են լինելու գնալ զիջումների: Ինչպիսի՞ն կլինի Ձեր առաջարկը:

-Ադրբեջանի կողմից պատերազմի մշտական սպառնալիքների այս մթնոլորտում անհնար է խոսել փոխզիջման մասին: Նախ և առաջ, Ադրբեջանը պետք է վերջ դնի այս քաղաքականությանը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում