Անհնար է կանգնեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը. Հրանուշ Հակոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնչակյան 20 քաղաքական գործիչների նահատակությունը ծրագրված էր Թուրքիայի կողմից` պետական մակարդակով, եւ այսօր` 100 տարի անց, Հայ դատը պետք է հասցնել իր ավարտին՝ քայլ առ քայլ աշխարհին ներկայացնել եւ վեր հանել այն սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 1895-1923թթ.: Գնահատականը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանինն է:

«Հայ դատը պետք է չնահանջի, եւ հայ ժողովուրդը պետք է միասնական շարունակի իր պայքարը հանուն արդարության: Այս հարցում իր ուրույն տեղն ունի Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը, որը 100 տարի առաջ կանգնած է եղել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ակունքներում եւ այսօր էլ սփյուռքի իր կառույցներով օժանդակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հունիսի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում ՍԴՀԿ 20 գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովում ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի ներկայացմամբ, այսօր հայ ժողովուրդն ավելի ուժեղ է եւ համախմբված: «Մենք տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դառնում է օրակարգային շատ երկրների համար: Անհնար է, որպեսզի այդ ճանաչումների քաղաքականությունը թուրքերը կարողանան կանգնեցնել: 21-րդ դարի հայը կիրթ է, գրագետ, կազմակերպված: Նրան այդ հարցում շարունակելու է աջակցել հայկական սփյուռքը, եւ միասնական ջանքերով հասնելու ենք հաջողության»- ասաց նախարարը:

Հայերեն

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին