Միջազգային

Իրանին 100 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր գազարդյունահանման զարգացման համար

1 րոպեի ընթերցում

Իրանին 100 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր գազարդյունահանման զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն իր գազի ճյուղը զարգացնելու համար կարիք ունի 100 մլրդ դոլար ծավալի ներդրումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փարիզում հայտարարել Է Իրանի գազի ազգային ընկերության (ԻԳԱԸ) միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Ազիզօլա Ռամեզանին, որը ելույթ Է ունեցել գազի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում:

«Իրանին անհրաժեշտ Է իր գազի արդյունաբերության մեջ ներդնել 100 մլրդ դոլար»,- ասել Է Ռամեզանին, որի խոսքը մեջբերել Է Press TV հեռուստաալիքը: «Առաջիկա 20-30 տարիներին բնական գազը լինելու Է վառելիքի հիմնական տեսակներից մեկը,-նշել Է ընկերության ներկայացուցիչը:-Նա կփոխարինի ածխին եւ օգտագործվող Էներգառեսուրսների ծավալով նավթից հետո աշխարհում կզբաղեցնի երկրորդ տեղը»:

Ինչպես գրում Է ՏԱՍՍ-ը, ներկայում Իրանը տարեկան արտադրում Է 166 մլրդ խորանարդ մետր գազ, բայց արտահանում Է միայն 10 միլիարդ խորանարդ մետր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում