ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օմբուդսմենըվերահաստատել է, որ ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքների իրականացումը, նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու և կասկածները փարատված չլինելու հետևանք են:Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը, որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցականխորհրդարանականհանձնաժողովի ստեղծումը: Նման հանձնաժողովը, պահպանելով քրեական դատավարության բոլոր պահանջները, առանձին-առանձին կուսումնասիրեր քրեական գործերը և խորհրդակցական բնույթիառաջարկություններ կներկայացներ հանրությանն ու համապատասխան մարմիններին՝ քննությունը փակուղային վիճակից դուրս բերելու համար:Առաջարկը,ցավոք, դեռևսչիընդունվելառանձին քաղաքական ուժերի ուորոշպետական պաշտոնյաներիկողմից, ինչն էլ հանգեցրել է նման երկարատև և անցանկալի հետևանքների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին օմբուդսմենի աշխատակազմից, հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողների հետ քննարկվել ենխաղաղակցիաների անցկացման հետ կապված հարցերն ու խնդրի շուրջ եղած մտահոգությունները: Ծնողներն իրենց հերթին հայտնել են, որ ստացել են Օմբուդսմենի կայացրած խախտման որոշումը, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել2015թ. փետրվարի 11-իննրանց հավաքի ընթացքում ոտիկանության ծառայողների գործողություններին: Օմբուդսմենի որոշման մեջ նշվել էր, որ նույն այդ տարածքում մի շարք դեպքերումնույն անձանց կողմիցանցկացվել են հավաքներ, որտեղ նրանք դրսևորել են նույնանման վարքագիծ, արտահայտել նույն պահանջները, սակայնհավաքները չեն դիտարկվել որպես պետական մարմնի բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա իրականացվող ակցիաներ:Նման հիմնավորմամբ օմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել էր ոչ իրավաչափ և գտել, որ խախտվել ենզոհված զինծառայողների ծնողներիիրավունքները:
Զինծառայողների ծնողների հետ համաձայնեցվեց նրանց խնդիրների հետ կապված աշխատանքները շարունակել օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալի և արագ արձագանքման վարչության հետ: Հանդիպման ավարտին օմբուդսմենը վերահաստատեց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել ծնողներին իրենց սահմանադրական բոլոր իրավունքների պաշտպանության հարցում: