Խճանկար

Մոմե քանդակների թանգարանը Քիմ Քարդաշյանին կհավերժացնի սելֆի անելիս

1 րոպեի ընթերցում

Մոմե քանդակների թանգարանը Քիմ Քարդաշյանին կհավերժացնի սելֆի անելիս

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Տիկին Թյուսոյի թանգարանում կհայտնվի ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե քանդակը, որը սելֆի է անում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Time-ին:Արձանի ձեռքին կլինի սմարթֆոն, որի միջոցով այցելուները կկարողանան սելֆի-լուսանկար անել Քարդաշյանի քանդակի հետ:

«Երբ մենք կեցվածք Էինք մտածում Քիմի քանդակի համար, իսկույն ակներեւ դարձավ, որ նա պետք է սելֆի անի»,- պատմել Է թանգարանի տնօրեն Էդվարդ Ֆուլերը:

Քարդաշյանի թիկունքին ֆոնը մշտապես կփոխվի, քանզի հայտնի Է, որ սելֆի սիրող հեռուստաաստղը ճիշտ Է համարում երեք ինքնանկարից ավելի չանել նույն դեկորացիաներում:

Քանդակը թանգարանում կհայտնվի հուլիսին (ստույգ օրը հայտնի չէ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում