Քաղաքականություն

Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ընդլայնելու Ադրբեջանի առաջարկը

2 րոպեի ընթերցում

Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ընդլայնելու Ադրբեջանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տրամադրված չեն եռանախագահության ձեւաչափի փոփոխությանը եւ կաշխատեն ներկա ֆորմատով: «Մենք կշարունակենք աշխատանքը Մինսկի խմբի ձևաչափով, քանի որ սա է ներկայումս կողմերի համար ընդունելի ձևաչափը»,- ԵԱՀԿՄինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Ադրբեջանի առաջարկի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ԵԱՀԿՄինսկիխմբիամերիկացի համանախագահՋեյմս Ուորլիքը:

Նա նշեց, որ խնդիրը բանակցությունների ձևաչափը չէ, այլ ի վերջո սա մի հակամարտություն է, որի վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն երկու երկրների նախագահներն ու ժողովուրդները: «Երբ նրանք որոշեն, որ եկել է խաղաղության, բանակցված կարգավորման ժամանակը, մենք պատրաստ կլինենք միջնորդել, նպաստել այդ կարգավորմանը»,-հավելեց Ուորլիքը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հինախնդիրների շուրջ բանակցություններ իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել հունիսի 9-ին: Նա արդեն հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 12-ին Ուորլիքը կմասնակցի Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում