Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին RTBF եւ RT հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի «Բարեփոխական շարժում» (MR) խմբակցության առաջնորդ Դենի Դյուկարմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելգիական RLN պարբերականը, առաջիկայում խմբակցության առաջնորդը համապատասխան բանաձեւի նախագիծ կներկայացնի ստորին պալատի քննարկմանը: Ինչպես պարզվել է՝ «Բարեփոխական շարժում»-ը միակ քաղաքական ուժը չէ, որ պահանջում է անհապաղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կոալիցիոն մեկ այլ կուսակցություն՝ «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA), Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արդեն ներկայացրել է բանաձեւի նախագիծ, սակայն Դյուկարմը շեշտել է, որ նախագիծը դեռեւս լուրջ մշակման կարիք ունի, քանի որ տեքստում բացակայում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դրույթը, ինչն, ըստ պարբերականի, Դյուկարմը անվանել է ամենակարեւոր կետը:

RLN պարբերականը շեշտում է, որ բոլոր կուսակցություններն էլ ցանկանում են ճանաչել Ցեղասպանությունը, եւ թուրքական ծագմամբ որոշ պատգամավորների վերաբերմունքը վեճերի տեղիք է տալիս: Պարբերականը հիշեցրել է «Ժողովրդավարական մարդասիրական կենտրոն» կուսակցության օրինակը, երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը մերժող պատգամավոր Մահինուր Օզդեմիրը հեռացվել էր կուսակցության շարքերից:

Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի) մակարդակով:

Լուսանկարը` BELGA

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը