Միջազգային

Ռուսաստանն սկսել Է հացահատիկի մատակարարումը Իրանին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն սկսել Է հացահատիկի մատակարարումը Իրանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն արդեն սկսել Է հացահատիկի առաջին մատակարարումներն Իրանին, ներկայում բեռնառաքվել Է 100 հազար տոննա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռոսսելխոզնադզորի ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն, ճշտելով, որ մատակարարումների սկսվելու ստույգ ամսաթիվն ավելի վաղ չի հրապարակվել:

«Այո, մատակարարումներն սկսվել են արդեն մի քանի օր առաջ, ներկայում բեռնառաքված Է 100 հազար տոննա»,-ասել Է Ալեքսեենկոն:

«Մատակարարումների ծավալն, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ պակաս, քան անցյալ տարի, երբ արտահանվել Էր 1,3 մլն տոննա հացահատիկ»,-նշել Է Ալեքսեենկոն:

Ապրիլի կեսին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել Էր, որ Ռուսաստանն ու Իրանն արդեն իրականացնում են «Նավթ՝ ապրանքների դիմաց» բարտերային գործարքը: Գործարքի շրջանակներում նախատեսվում Է, որ Ռուսաստանն իրանական նավթի դիմաց կմատակարարի հացահատիկ, տեխնիկայի որոշ տեսակներ ու շինարարական նյութեր: ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն իր հերթին այն ժամանակ հայտարարել Էր, որ Իրանն առայժմ նավթի չի մատակարարում ՌԴ-ին:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հունիսի 6-ին հույս Էր հայտնել, որ Ռուսաստանն Իրանից նավթի ներմուծումը կսկսի հունիսի 7-ից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում