Միջազգային

Աֆղանստանի բանակը մի քանի օրում «Թալիբան» խմբավորման 96 գրոհային է ոչնչացրել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանի բանակը մի քանի օրում «Թալիբան» խմբավորման 96 գրոհային  է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության արդյունքում՝ մի քանի օրվա ընթացքում «Թալիբան» ծայրահեղական խմբավորման շուրջ 96 գրոհային է ոչնչացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

«Գործողությունն իրականացվել է Թահար, Քունդուզ, Բադաշխան, Յովզյան, Ուրուզգան, Գազնի, Փակտիա, Հոսթ, Ղանդահար և Գիլմենդ նահանգներում, ինչի արդյունքում սպանվել է «Թալիբան» խմբավորման 96 անդամ: Խմբավորման 61 անդամ վիրավորվել է, ևս 4 գրոհային ձերբակալվել է Աֆղանստանի ազգային անվտանգության աշխատակիցների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով, զինվորականներին հաջողվել է բացահայտել և ոչնչացնել գրոհայինների թեթև և ծանր զինտեխնիկան: Նույն ժամանակահատվածում աֆղանական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել և չեզոքացնել 28 ինքնաշեն պայթուցիկ սարք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում