Միջազգային

Գանայում 100-ից ավելի մարդ Է զոհվել ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունից

1 րոպեի ընթերցում

Գանայում 100-ից ավելի մարդ Է զոհվել  ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գանայի մայրաքաղաք Աքրայում 100-ից ավելի մարդ Է զոհվել ավտոլցակայանում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով My Joy online տեղական ռադիոկայանին: Տեղի բնակիչները քաղաքում սաստիկ անձրեւների առաջացրած հեղեղումներից փորձել Էին պատսպարվել ավտոլցակայանում:

Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ ներկայում 4-միլիոնանոց քաղաքի բնակիչների մեծ մասը մնում Է առանց Էլեկտրականության: Փրկարարները զոհվածների մարմինները դուրս են բերում ավտոլցակայանից:

Ողբերգության վայր Է ժամանել երկրի նախագահ Ջոն Դրամանի Մահաման:

Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում