Միջազգային

Փրկարարները ցանցեր են դնում Յանցզիում խորտակված նավի շուրջը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները ցանցեր են դնում Յանցզիում խորտակված նավի շուրջը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները ցանցեր են դնում Չինաստանի Յանցզի գետում խորտակված «Արեւելքի աստղը» զբոսանավի շուրջը, որպեսզի հոսանքը չտանի ողբերգության հավանական զոհերի մարմինները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CCTV հեռուստաալիքին:

Ինչպես նշել Է China Daily թերթը, փրկարարները պլանավորում են նավի հատակին ընդհանուր առմամբ երեք բացվածք կտրել այն տեղերում, որտեղ առավել մեծ հավանականությամբ դեռ կարող են ողջ մնացածներ լինել: Դրանից հետո ջրասուզակները կարող են անցնել ներս եւ շաունակել ուղեւորների որոնումները:

Ներկայում փրկարարները կտրում են թվով երրորդ բացվածքը: Նավի ուղեւորների որոնումներին մասնակցում Է ավելի քան 200 ջրասուզակ:

Ինչպես արդեն հաղորդվել Է, զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 65-ի: Ավելի վաղ նշվել էր արտակարգ պատահարի հետեւանքով 26 զոհվածների մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս 39 մարմին ջրից դուրս է բերվել Երեւանի ժամանակով ժամը 04:00-ի դրությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում