Միջազգային դաշինքն 9 ամսում ավելի քան 10 հազար ահաբեկիչներ է ոչնչացրել Սիրիայում և Իրաքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ավելի քան տասը հազար ահաբեկիչներ են սպանվել Սիրիայում և Իրաքում՝ կազմակերպության դեմ միջազգային դաշինքի ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայստարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը՝ Փարիզում միջազգային դաշինքի անդամ-երկրների մասնկացությամբ հակաահաբեկչական գոործողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակներում: Նրա խոսքով՝ ԻՊ-ն հսկայական վնասներ է կրել ինն ամիսների ընթացքում:

Նորվեգիայի համաժողովին մասնակցող ներկայացուցիչը հայտարարել է, որ 15,3 միլիոն դոլար կտրամադրի Իրաքի բնակչությանը՝ որպես մարդասիրական օգնություն: Այն կտրամադրվի ի պատասխան Իրաքին օգնելու վերաբերյալՄԱԿ-ի կոչի:

Միջազգային դաշինքը Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողոթյուններ սկսել է օգոստոսից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի վերջից:

Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ.-ի ամռանը «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով:

Հայերեն Русский

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում