Խճանկար

Հինգ գիտնականներ դարձել են «ասիական Նոբելյան մրցանակի» դափնեկիրներ

2 րոպեի ընթերցում

Հինգ գիտնականներ դարձել են «ասիական Նոբելյան մրցանակի» դափնեկիրներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ արեւմտյան գիտնականներ այս տարի արժանացել են «Շաո Փրայզ-2015» ("Shaw Prize") հեղինակավոր մրցանակին, որն ասիական Նոբելյան մրցանակի համբավ ունի: Այն սահմանվել Է 2002 թվականին հոնկոնգցի մուլտիմիլիոնատեր եւ հայտնի մեդիամագնատ Շաո Իֆուի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել են կազմակերպիչները, աստղագիտության բնագավառում պարգեւը կստանա Ուիլյամ Բորուքին՝ NASA-ի Էյմսի հետազոտական կենտրոնից (Կալիֆոռնիա): Նա այն առաջատար հետազոտողներից մեկն Է, որն աշխատում Է «Կեպլեր» տիեզերական աստղադիտակով: Այդ հզոր ուղեծրային աստղադիտարանը գործարկվել Է 2009 թվականի մարտին եւ զբաղվում Է Երկրին նմանվող հեռավոր Էկզոմոլորակների որոնմամբ:

Կյանքի եւ բժշկագիտության մասին գիտությունների բնագավառում մրցանակը կբաժանեն պրոֆեսոր Բոնի Բեսլերը՝ Փրինստոնից, եւ միկրոկենսաբան Փիտեր Գրինբերգը՝ Վաշինգտոնի համալսարանից: Նրանք ուսումնասիրել են այսպես կոչված քվորումի զգացումը (quorum sensing)՝ որոշ մանրԷների՝ իրենց պահվածքը համակարգելու ունակությունը:

Ինչ վերաբերում Է մաթեմատիկայի բնագավառի դափնեկիրներին, այստեղ նշվել են գերմանացի Գերդ Ֆոլտինգսի (Բոննի Մաքս Պլանկի անվան մաթեմատիկայի ինստիտուտ) եւ Ռատգերի համալսարանից (Նյու Ջերսիի նահանգ) նրա ամերիկացի գործընկեր Հենրիկ Իվանիեցի վաստակը: Նրանք թվերի տեսության մեջ մշակել են նոր մեթոդներ, որոնք թուլ են տվել լուծել այս բնագավառում վաղուց գոյություն ունեցող որոշ հիմնախնդիրներ:

«Շաո Փրայզ» մրցանակը երեք կատեգորիաներից յուրաքանչյուրում կազմում Է 1 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամական գումար, որը հավասարապես բաժանվում Է դափնեկիրների միջեւ: Պարգեւատրման արարողությունը կկայանա սեպտեմբերի 24-ին Հոնկոնգում:

Մրցանակի հիմնադիր Շաո Իֆուն մահացել Է անցյալ տարի 106 տարեկան հասակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում