Սփյուռք

Քարդաշյանների Հայաստան այցի մասին իրապատումը շուտով հասանելի կլինի հեռուստադիտողին

1 րոպեի ընթերցում

Քարդաշյանների Հայաստան այցի մասին իրապատումը շուտով հասանելի կլինի հեռուստադիտողին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփեր Քանյե Ուեսթի հետՔարդաշյանների հայտնի ընտանիքի պատմական հայրենիք՝ Հայաստան այցի մասին իրապատումըշուտով հասանելի կլինի հեռուստադիտողին: Հայաստանում հատկապես այս եթերաշրջանին երկար և անհամբերությամբ են սպասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով E! կայքը, այս մասին նշվում է «Մնացեք Քարդաշյանների հետ» (Keeping Up with The Kardashians) իրապատումի 10-րդ եթերաշրջանի անոնսում:

Հայաստան կատարած այցելության վերաբերող հատվածում կադրերում կարելի է տեսնել Քարդաշյան քույրերինˋ հայկական ավանդական տարազներով, Քիմ Քարդաշյանի և «ՀՀԿ տատիկի» հանդիպումը, և Քանյե Ուեսթին՝ չնախատեսված համերգից հետո Կարապի լճից դուրս գալիս:

Այս եթերաշրջանն առանձնահատուկ է լինելու նաև նրանով, որ ինչպես խոստանում են անունսում, հայտնի աստղային զույգը հայտարարելու են իրենց երկրորդ երեխայի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում