Իրավունք

Սահմանապահները Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսում թմրանյութ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Սահմանապահները Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսում թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական սահմանի` Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանակետում Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի զննության արդյունքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն նյութ պարունակող 10 գրամ կշռով փաթեթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մայիսի 31-ին ռուս սահմանապահների կողմից հայտնաբերված նյութը ենթադրաբար ափիոնի հումք է:

«Մեղրի» մաքսային կետի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները պարզում են հանցագործության հանգամանքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում