Հասարակական

Արմեն Մուրադյանը ստվերային հարաբերություններից խուսափելու մեթոդ է համարում գործավարձի սկզբունքը

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ստվերային հարաբերություններից խուսափելու մեթոդ է համարում գործավարձի սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում առողջապահական ոլորտում ստվերային հարաբերություններից հնարավորինս խուսափելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով տարբեր բուժհաստատություններում ստվերային հարաբերություննեի առկայության վերաբերյալ հարցին: «Իրականում նման երևույթները միանգամից վերացնելը շատ դժվար է, սակայն մենք այդ ուղղությամբ աշխատում ենք և փորձում ենք արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ նման երևույթներից հնարավորինս խուսափելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտում ստվերային երևույթների դեմ պայքարի արդյունավետ միջոց է գործավարձի՝ կատարած աշխատանքի համար աշխատավարձով փոխհատուցման մեթոդը: Նախարարի խոսքով՝ այս մեթոդի կիրառման արդյունքում վճարովի ծառայությունների և ստվերից դուրս ծառայությունների գումարներն ավելի երևացող են դարձել:

Արմեն Մուրադյանն ընգծեց, որ դեռևս կան հիմնարկներ, որոնք չեն կիրառում գործավարձի մեթոդը, սակայն դա այն ճանապարհն է, որը թույլ կտա հնարավորինս խուսափել ստվերային հարաբերություններից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում