Միջազգային

Հարավային Կորեայում վտանգավոր վիրուսով վարակվածների թիվը հասել Է 18-ի

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում վտանգավոր վիրուսով վարակվածների թիվը հասել Է 18-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի այն բնակիչների թիվը, որոնք վարակվել են շնչուղիների մերձավորարեւելյան համախանիշի վտանգավոր կորոնավիրուսով, հասել Է 18-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հաղորդել Է Ռյոնհապ գործակալությունը:

Ավելի վաղ նշվել Էր վտանգավոր վիրուսով վարակվելու 15 դեպքի մասին: Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք նոր հիվանդացածները եղել են այն հիվանդանոցում, որտեղ գրանցվել Է Հարավային Կորեայում վարակման առաջին դեպքը: Նրանցից երկուսը հիվանդներ Էին, եւս մեկը հիվանդանոց Էր եկել՝ տեսակցելու ծնողին:

Նոր կորոնավիրուսային վարակն առաջին անգամ գրանցվել Է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Վիրուսը տարածվել Է առնվազն ինը երկրում՝ Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Հորդանանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թունիսում եւ Իտալիայում: Այս վիրուսն, ինչպես եւ գրիպի վիրուսը, տարածվում Է օդակաթիլային ուղիով: Այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գոյություն չունեն:

2012 թվականի սեպտեմբերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիրուսով վարակման 1134 լաբորատոր եղանակով հաստատված դեպքերի մասին, որոնցից 427-ը մահացու են եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում