Հասարակական

ՀՑԹԻ-ն կհամագործակցի ԱՄՆ-ի մի շարք հայտնի հրատարակչությունների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՑԹԻ-ն կհամագործակցի ԱՄՆ-ի մի շարք հայտնի հրատարակչությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհամագործակցի ԱՄՆ-ի մի շարք հայտնի հրատարակչությունների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՑԹԻ-ի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, Princeton University Press, McGill, YaleUniversity Press, HarvardUniversity Press և մի շարք այլ հրատարակչություններ թանգարանին են ուղարկելու Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող իրենց նոր հրատարակությունները, իսկ հայկական կողմն այդ գրքերի գրախոսականները կներկայացնի իր անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies» ամսագրում:

«Ամերիկյան գրքի ցուցահանդեսը կարևոր հարթակ է, որտեղ ներկայացված են կարևորագույն գրահրատարակիչները: ՀՑԹԻ-ի համար դա կարևոր մի հարթակ է ոչ միայն մեր վերջին տարիների հրատարակություններըներկայացնելու համար, այլ նաև կապեր հաստատելու առումով», - ասաց Սուրեն Մանուկյանը:

Նյու Յորքում կայացած Ամերիկայի գրքի (Book Expo America) ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայկական տաղավարում ներկայացրել է 13 անուն գիրք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում