Ռումինիայի Գեորգեն քաղաքում կայացել է Ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքի մշակույթի տանը մայիսի 28-ից 29-ը կազմակերպվել է երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Տրանսիլվանիայի հայության պատմությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովի նախաձեռնողը Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի Գեորգենի մասնաճյուղի դասախոս, դոկտոր Դեժո Գարդան է եղել, ով Տրանսիլվանիայի հայության վերաբերյալ մի քանի գիտական հատորների հեղինակ է:

Գիտաժողովին ներկա են եղել Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրա-Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Ժիգմոնտ Բառնա Պալը, մտավորականներ, լրագրողներ և տեղի հայ համայնքի ղեկավարներ:

Զեկուցումներով են հանդես եկել Կլուժի և Բուդապեշտի համալսարանների, Թըրգու Մուրեշի լիցեյի դասախոսներ, պատմաբաններ և հետազոտողներ, որոնց մեջ՝ պրոֆեսոր Պիրոշկա Ջոթյան-Կրայչիրը, դոկտոր Լուչիան Նաստասե-Կովաչը, դոկտոր Ժոլտ Մագյարին, դոկտոր Աթիլա Պուշկաշը, դոկտոր էմեսե Պալը, Ջուլյա Բալինտը:

Հայոց ցեղասպանության ծանր հետևանքների, թուրքական կառավարության պատասխանատվության և մարդկության դեմ այդ ոճիրի միջազգային դատապարտման և հետագա բացառման վերաբերյալ ծավալուն ելույթով է հանդես եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Այս մեծագույն չարիքի դեմ միջազգային պայքար մղելու հարցում դեսպան Գասպարյանը կարևորել է 2015թ. ապրիլի 24-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի համերաշխության ուղերձը հայերին, ինչպես նաև Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Մարդու իրավունքների հանձնաժողովի օրենսդրական նախաձեռնությունը` ապրիլի 24-ը հայտարարելու մարդկության դեմ հանցագործությունների հիշողության օր:

Գիտաժողովի ընթացքում Գեորգենի քաղաքային խորհրդի և Կրթական միության անունից երախտագիտության հուշագիր է հանձնվել տեղի հայերից Յանոշ Լազարին, ում հայրը` Դենեշ Լազարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, վտանգելով իր և իր ընտանիքի կյանքը, էական օգնություն է հասցրել ֆաշիստական ճամբարում փակված Գեորգենի հարյուրավոր հրեաներին:

Մշակույթի տանը Հայոց ցեղասպանության հիշատակին լուսանկարչական ցուցահանդես է ներկայացրել դոկտոր Զոլտան Աբրամը:

Նույն օրը դեսպան Գասպարյանը տեղի հայ համայնքի ղեկավարներ Լասլո Կուլչարի և Գյուլա Բուշլիգի, ինչպես նաև Հունգարիայից և Հայաստանից ժամանած հյուրերի ուղեկցությամբ այցելել է Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցի և ծաղկեպսակ դրել եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հուշատախտակին, որը բացվել է 2015թ. ապրիլի 26-ին:

Հայերը Գեորգենում հաստատվել են 17-րդ դարի կեսերին և զարգացրել այն` քաղաքը դարձնելով Տրանսիլվանիայի կաթոլիկ հայության կենտրոններից մեկը: Այսօր այնտեղ դեռևս ապրում են մոտ վեց հարյուր հայեր, գործում են հայոց եկեղեցին, հայոց ակումբը, Գեորգենի Հունգարահայ միությունը: Անցյալ տարվանից Գեորգեն քաղաքը եղբայրացել է Հայաստանի Ալավերդի քաղաքի հետ:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր