Սփյուռք

Հալեպահայերը նշել են Հայաստանի անկախության տոնը

1 րոպեի ընթերցում

Հալեպահայերը նշել են Հայաստանի անկախության տոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայերը մայիսի 28-ին մեծ շուքով նշել են Հայաստանի անկախության տոնը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Միջոցառումը կազմակերպվել է «Համազգային»-ի Սիրիայի շրջանային վարչության կողմից և տեղի է ունեցել «Գ. Եսայան» սրահում: Հանդիսությանը ներկա են գտնվել հալեպահայ կազմակերպությունների, միությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգևոր հայրեր և երիտասարդական միություններ:

Տոնական միջոցառման ընթացքում կատարվել են հայրենասիրական երգեր, պարեր և ասմունք:

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի 97-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի այս օրը Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի՝ շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում