1 րոպեի ընթերցում
ՄՈՆՏԵՎԻԴՈ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի պետական համալսարանում կայացել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ուրուգվայի հանձնախմբից, գիտաժողովին ելույթներ են ունեցել հայտնի սոցիոլոգ եւ քաղաքական գործիչ Բելելա Էրերան, պատմաբան Ժերարդո Կաետանոն եւ Ուրուգվայի կրթության նախկին նախարար Լեոնարդո Գուսման: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են Օսմանյան կայսրությունում էթնիկ խմբերի զտումների, մշակութային ցեղասպանության դեպքերը, հայկական սփյուռքի ձեւավորումն ու թուրքական ներկայիս ժխտողականության հետեւանքները: