ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի օդանավագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) ձեռնամուխ Է եղել նոր ապարատի փորձարկմանը, որն ստացել Է «Ինսայթ» (InSight) անվանումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հենց դա պետք Է 2016 թվականին Մարս ուղեւորվի, որպեսզի տվյալներ հավաքի Կարմիր մոլորակի առաջին գիտարշավի համար:
Ինչպես հաղորդվում Է NASA-ի կայքում, «Ինսայթը» մարդատար միջին մեքենայի չափեր ունի: Սարքն ուսումնասիրելու Է մոլորակի սեյսմիկ ակտիվությունը, ջերմափոխանակությունը դրա մակերեւույթի վրա, ինչպես նաեւ զբաղվելու Է գեոդեզիայով: Այս կերպ գիտնականները հուսով են ոչ միայն ուսումնասիրել բուն Մարսը, այլեւ հասկանալ, թե ինչպես են ձեւավորվել նման մոլորակները, այդ թվում՝ նաեւ Երկիրը:
«Ինսայթ»-ի արձակումը պլանավորված Է 2016 թվականի մարտին: Նշանակման վայր այն կհասնի մոտավորապես կես տարի հետո: Ներկայում մշակողներն իրենց ստեղծածը ենթարկում են հնարավոր եւ անհնարին ամեն տեսակի փորձարկումների:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Ինսայթ»-ը կարելի Է համարել միջազգային նախագիծ: Դրա վրա աշխատել են Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ նահանգների մասնագետները:
Լուսանկարը` NASA