Քաղաքականություն

Սյունիքի մարզում լարված իրավիճակ չկա. փոխմարզպետ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում լարված իրավիճակ չկա. փոխմարզպետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը վստահեցնում է, որ մարզում լարված իրավիճակ չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վաչե Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը լարված էր այն օրերին, երբ մահափորձ էր կատարվել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ: «Մարզում այս պահին լարված իրավիճակ չկա, ամեն ինչ նորմալ է: Համաձայն չեմ, որ մարզում շատ են հանցագործությունները: Դրանց բացահայտումնիրավապահների գործն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գրիգորյանը:

Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը մարզում թշնամիներ ունի՞, փոխմարզպետը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ չունի: Երկար տարիներ մարզպետ է եղել: Սյունիքը նրա ծծնդավայրն է, և ինքը այնտեղ իրեն զգում է ինչպես սյունեցին իր հայրենիքում: Թող վախենա նա, ով ունի վատ նկատառումներ»:

Վաչե Գրիգորյանը Սուրիկ խաչատրյանի հետ աշխատելը պատիվ է համարում և համաձայն չէ տեսակետի հետ, թե նա լավ չի աշխատում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում