Իրաքցի նախարարը միացել է Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու իրաքահայերի պահանջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքահայերը մայիսի 23-ին Թուրքիայի կառավարությունից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրել են հարյուր տարի առաջ` նշելով, որ շարունակելու են ճնշում գործադրել Թուրքիայի վրա իրենց նպատակին հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Խաբար Արմանի» արաբալեզու կայքը, Իրաքի գիտությունների և տեխնոլոգիայի նախարար Ֆարես Ջաջուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ համաժողովի շրջանակներում, որը կայացել է մայրաքաղաք Բաղդադում, նշել է, որ այս համաժողովի շեշտը դրվել է երկու իրականության վրա: «Նախ՝ հանցագործությունները չեն մեռնում հնությունից, և երկրորդ՝ մարդկային կյանքի սրբությունը վեր է ամեն ինչից»,- նշել է նա:

Նախարարի խոսքով՝ իրաքահայերը համաժողովներ են կազմակերպում` ճնշում գործադրելու թուրքական կառավարության վրա, որպեսզի այն ճանաչի Ցեղասպանությունը, որը թուրքերն իրականացրել են հայերի հանդեպ հարյուր տարի առաջ:

Նա նաև ընդգծել է, որ թուրքերի կողմից ճանաչումը կլինի ոչ թե վիրավորանք, այլ քաջություն` կարծիք հայտնելով, որ վերքը կլավանա, եթե թուրքական կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ և ճանաչի հանցագործությունները:

Մյուս կողմից՝ հոգևորական Ջաաֆար ալ Ասադին իր զարմանքն է արտահայտել, որ Թուրքիան չի ճանաչել հանցագործությունն այսքան երկար ժամանակ` հաստատելով, որ իրենք, որպես մուսուլման, աջակցում են հայերին իրենց նպատակին հասնելու գործում:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը