Պատահարներ

ՊԲ զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի

1 րոպեի ընթերցում

ՊԲ զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲհյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում մայիսի 24-ին զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ստուգվող բոլոր զորամասերում լրահամալրման գործընթացը կազմակերպվել է բարձր մակարդակով: Կցագրված անձնակազմը և տեխնիկան համալրել են համապատասխան հաստիքները և բերվել հետագա խնդիրների կատարմանը պատրաստ վիճակի:

Անցկացված համալրման գործընթացը փաստել է, որ հակառակորդի հավանական ագրեսիային դիմագրավելուն պատրաստ են ոչ միայն միավորումն ու ենթակա զորամասերը, այլև վերջիններիս կցագրված պահեստազորայինները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում