Դումբրավեն քաղաքում տեղի է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված սիմպոզիում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Դումբրավեն քաղաքի նորաբաց մշակույթի տանը տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ Բոյայի համալսարանի պատմության թանգարանի և Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի կազմակերպմամբ մայիսի 23-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սիմպոզիումին մասնակցել և ելույթ են ունեցել Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն:

Տրանսիլվանիայում իշխան Միհայ Ապաֆիի օրոք հայերի հաստատման, Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական զեկուցումներով հանդես են եկել Բաբեշ Բոյայի համալսարանի գիտաշխատողներ Յոզեֆ Լուկաշը, Տիբերիու Յորդանը, Քրիստինա Սընտըմարիանը և Օանա Հաբորը:

«Որևէ առանձին ազգ կամ ժողովուրդ չի կարող միայնակ պայքարել համամարդկային չարիքների դեմ: Երեկ այդպես էր ֆաշիզմի դեպքում, այսօր այդպես է արմատական ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության դեպքում», - իր խոսքում նշել է դեսպան Գասպարյանը: «Մինչդեռ մենք մոռացության, անտարբերության և անգիտության պատճառով գրեթե 100 տարի մենակ ենք թողել հայ ժողովրդին իր խոր ցավերի ու վիթխարի կորուստների դեմ-հանդիման: Այսօր հայերի պատմական հայրենիքում մնացել են սոսկ բռնի իսլամացած հայերի ժառանգներ և հատուկենտ հուշարձաններ, որ հիշեցնում են հայոց անցյալը: Այսօր Ցեղասպանությունից հրաշքով վերապրածների ժառանգները ցրված են աշխարհով մեկ` զուրկ իրենց պատմական հայրենիքի և ժառանգության նկատմամբ իրավունքներից: Այսօր իր պատմական տարածքների սոսկ մի փոքր մասի վրա ծվարած Արևելյան Հայաստանը գերագույն ջանքեր է գործադրում` գոյատևելու ու զարգանալու հարևան Թուրքիայի կողմից իրեն պարտադրված տնտեսական և քաղաքական շրջափակման պայմաններում:

Այս վիճակն անհանդուրժելի է և պահանջում է միջազգային հանրության համախմբումը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև ողջ Հարավային Կովկասի ու հարակից շրջանների անվտանգությանն ու կայունությանը: Առանց այս հարցերը լուծելու, առանց հաշտության եզրեր գտնելու Թուրքիայի և Հայաստանի, թուրք և հայ ժողովուրդների միջև, դժվար է պատկերացնել Եվրոպայի ապահով ապագան նույնպես», - շեշտել է դեսպանը:

Ռումինիայի Հայոց միության Դումբրավենի մասնաճյուղի նախագահ Իոն Կալինեսկուի և Վասիլե Հաբորի ջանքերով կազմակերպված միջոցառման շրջանակում սիմպոզիումի մասնակիցներն այցելել են նաև Տրանսիլվանիայի Հայոց թանգարան և 250-ամյա Սուրբ Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցի, ուր երեկոյան տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր