Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման կարիք ունի. Հովհաննես Մանուկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը բարեփոխման և արդիականացման կարիք ունի: «Պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգի բարեփոխումը բխում է առաջին հերթին դատապարտյալների շահերից, քանի որ սա լուրջ խթան է լավ վարքագիծ դրսևորելու դեպքում վաղաժամկետ ազատվելու համար: Մենք մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկել ենք ոլորտի խնդիրները, ինչի ընթացքում ձևավորվել են որոշակի օրենսդրական առաջարկներ, որոնք Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ են գտնվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և հավելեց, որ ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման հարցը պետք է դիտարկել առաջիկա փոփոխությունների համատեքստում:

Նա նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցները Հայաստանում մարդու իրավունքների և մասնավորապես դապարտյալների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Մենք հրատապ կերպով ուսումնասիրում ենք այդ զեկույցները, քանի որ մեզ համար խիստ կարևոր են դատպարտյալների իրավունքների պահպանումը, և նոր քրեակատարողական նախագծի ընդունումը նաև ուղղված է լինելու այդ խնդիրները լուծելուն»,-նկատեց նախարարը:

Այն հարցին, թե համաներումը կարո՞ղ է հանդիսանալ իբրև գործիք քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, նա ասաց հետևյալը. «Մինչև այս տարվա ավարտը նորակառույց Արմավիր քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվելու 1200 դատապարտյալ, ինչը կթեթևացնի մնացած ՔԿՀ-երը: Բացի այդ` ես դեմ եմ համաներումը իբրև գործիք կիրառել քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, ինչը կարող է հետագայում լուրջ խնդիրների հանգեցնել. այդ իմաստով ավելի արդյունավետ է բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատազրկման համակարգը»,-ընդգծեց նախարարը:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ պահվում է 3934 անձ, որից կալանավորված անձ` 1220, իսկ դատապարտյալ` 2814: ՀՀ արդարադատության նախարարության հիմնարկներից 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ ազատվել է 1503 անձ:

Հայերեն

Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Պապոյան

Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման ժամանակ