Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանի հարավում՝ 10 կմ խորությամբ գտնվող անվտանգության գոտու ներսում։ Սա տեղի է ունենում՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ի Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զինված ուժերի տեղակայումը կապված է «գործառնական կարիքների» հետ, և նրանք կշարունակեն «սպառնալիքները վերացնելու և Իսրայելի հյուսիսի բնակիչների պաշտպանությունն ամրապնդելու» միջոցառումները։
Ավելի վաղ Լիբանանը հայտնել էր երկրի հարավում իսրայելական հարվածների մասին, որոնց հետևանքով վերջին մեկ օրում շուրջ 60 մարդ էր զոհվել։