Սփյուռքի նախարարը մեծ արդյունք է համարում արտերկրում Ցեղասպանության թեմայի ակտիվ լուսաբանումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջիներկու տարիներին Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ է գրվել, քան այդ ժամանակահատվածին նախորդած տարիներին: Ոչ միայն հայկական սփյուռքի, այլև արտասահմանի զանգվածային լրատվամիջոցներն այս երկու տարվա ընթացքում ողողված էին Ցեղապանության վերաբերյալ հոդվածներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսն իրականացված աշխատանքները, նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց, որ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են:

«Անցնող տարվա ընթացքում տարբեր երկրների խորհրդարաններն ընդունում էին որոշումներ, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը: Այս գործում հայ համայնքները ևս իրենց դերն ունեցան: Ամենամարդաշատ ցույցերն անցկացվեցին Լոս Անջելեսում, Լիբանանում, Բելգիայում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ նախարարությունն ստանձնել էր նաև համապատասխան խորհրդանշով իրերի հավաքագրումը և տարբեր երկրներում տեղայնացման աշխատանքը: Նախարարությունը նաև մասնակցել է տարբեր համաժողովների կազմակերպմանը:

«Սփյուռքի հանձնախմբերը մեծ աշխատանք կատարեցին: Ամեն օր խոսվեց և ներկայացվեց Հայոց ցեղասպանության խնդիրների մասին: Սփյուռքում գործող մամուլը ևս ակտիվորեն անդրադարձավ դեպքերին: Տարբեր երկրների հեղինակավոր համալսարանները կազմակերպեցին համաժողովներ, քննարկումներ Հայոց ցեղասպանության թեմայով, նույնիսկ Թուրքիայում միջոցառումներ եղան»,- նշեց նա: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախարարությունը ևս մի շարք համաժողովներ կազմակերպեց, մի շարք միջոցառումներ էլ նվիրեցին Ցեղասպանության թեմային:

«Թուրքիայի տարածքում ծպտյալ և իսլամացած 2,5-3 միլիոն հայ է ապրում: Նրանք այսօր հայտարարում են իրենց ով լինելու մասին: Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է, մարդիկ վերադառնում են իրենց արմատներին»,- իսլամացած հայերի խնդրին անդրադառնալով՝ նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ աշխարհի շատ լեզուներով Հայոց ցեղասպանության թեմայով տպագրվել են վեպեր, ուսումնասիրություններ, հոդվածներ:

«Սա մեծագույն արդյունք է, այժմ զբաղված ենք նյութերի հավաքագրմամբ, որպեսզի դրանք պահվեն Հայաստանի ազգային գրադարանում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»,- հայտնեց նա:

Հրանուշ Հակոբյանը նաև ավելացրեց, թե պակաս կարևոր չէ այն փաստը, որ օտարազգի գրողներ հրատարակել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Նա կարևորեց Հռոմի պապի կատարած քայլը և Գրիգոր Նարեկացուն՝ տիեզերական վարդապետ կոչումը շնորհելու փաստը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը