ՀՀ վարչապետը Շառլ Ազնավուրին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին ծննդյան 91-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: