Բորիս Գրաչևսկին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր տարիների պատմություն ունեցող հայ ժողովրդի կյանքում Հայոց ցեղասպանության պատճառած կորուստն անհամեմատելի է, և երկրի երեսին նման հրեշավոր երևույթներ քիչ են եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր, «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին, ով Երևան ժամանելուն պես այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Հայոց ցեղասպանությանթանգարան-ինստիտուտ:

«Հայոց ցեղասպանությունը գերագույն դժբախտություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ աշխարհի համար: Դժվար է խոսել ու համեմատել այն այլ երևույթի հետ: Եվ այն անմոռանալի է, քանի որ 100 տարի է անցել, իսկ այն մարդիկ, ովքեր շատ գործեր կարող էին անել՝ արդեն երկրի երեսին չեն, սակայն անմար է հիշատակն այդ մարդկաց, որով պետք է ապրի ամբողջ աշխարհը: Մենք ամենը պետք է անենք, որպեսզի ոչ միայն նման բան չկրկնվի, այլ նաև դրան մոտիկ ողբերգություն տեղի չունենա, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության պայմաններում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուզմունքով ասաց Բորիս Գրաչևսկին:

«Երալաշ» մանկական կինոահանդեսի գեղարվեստական ղեկավարը հավելեց, որ խորհրդային տարիներին, երբ շատ երևույթների մասին ընդունված չէր խոսել, նա, լինելով գրքի սիրահար պատանի, տեղյակ էր Հայոց ցեղասպանության մասին:

«Մեծ վիշտ է, սարսափելի ողբերգություն: Աշխարհը երբեք չի մոռանա այն: Հայաստանը հզոր երկիր է: Խաղաղություն ձեզ, սիրելի հայեր», - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում իր զգացմունքներն այս տողերով է արտահայտել Բորիս Գրաչևսկին:

Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, «Երալաշ մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին Երևան է ժամանել Ռոլան Բիկով» հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակներում: Հիմնադրամի նպատակն է իրագործել մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր` ուղղված երեխաների և երիտասարդների գեղագիտական, մշակութային ու կրթական զարգացմանը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան