Խճանկար

Ութոտնուկներն աշխարհը տեսնում են ոչ միայն աչքերով, այլեւ մաշկով. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Ութոտնուկներն աշխարհը տեսնում են ոչ միայն աչքերով, այլեւ մաշկով. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օվկիանագետներն ութոտնուկների մաշկի հատուկ պիգմենտային բջիջներում հայտնաբերել են հատուկ սպիտակուցներ, որոնք իրենց կառուցվածքով նման են ամինաթթուների այն շղթաներին, որոնք մեր աչքերին օգնում են տեսնելու աշխարհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է The Journal ofExperimental Biology հանդեսում հրապարակված հոդվածում:

«Գույնը փոխելու՝ ութոտնուկների ունակությունը հիմնականում կախված Է դրանց տեսողությունից: Ինչպես մենք պարզել ենք, այն կառուցվածքները, որոնք փոխում են իրենց գույնը, իրենք Էլ ընկալում են այն, թե ինչ տեսք ունի շրջակա աշխարհը»,- պարզաբանում Է Դեզմոնդ Ռամիրեսը Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ):

Ռամիրեսը եւ համալսարանից նրա գործընկեր Թոդ Օաքլին այս պարադոքսային եզրակացությանն են հանգել՝ դիտարկելով ութոտնուկի որոշ տեսակների մաշկի՝ մարմնից անջատված հատվածների ներսի բջջային գործընթացները: Երբ հյուսվածքի նմուշի վրա պատահաբար արեւի լույս Է ընկել, օվկիանագետները շատ արտասովոր բան են տեսել. դրանց գույնը նկատելիորեն փոխվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում