ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենիայի հյուսիսում աշխատող հնագետները պնդում են, որ հայտնաբերել են աշխատանքի քարե գործիքներ, որոնց տարիքը հասնում Է 3 միլիոն 300 հազարի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nature հանդեսին:
Սրածայր եզրերով քարերը եւ գլաքարերը, որոնք, հավանաբար, օգտագործվել են որպես զնդաններ, 700 հազար տարով ավելի հին են մարդու աշխատանքի՝ մինչ օրս հայտնի ցանկացած գործիքներից:
Քենիայի Տուրկանա լճի մոտ հայտնաբերված գտածոները կարող են հիմնովին փոխել պատկերացումները մարդու հինադարյան նախիների վերաբերյալ:
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե պրիմատների՝ մարդակերպ կապիկների տեսակներից որն Է պատրաստել հայտնաբերված աշխատանքի գործիքները:
Մինչ օրս համարվում Էր, որ հոմինիդների ընտանիքի առաջին տեսակը, որն աշխատանքի գործիքներ Է օգտագործել, եղել Է Homo habilis-ը՝ «Հմուտ մարդը»:
Սակայն ներկայիս գտածոների տարիքը համապատասխանում Է ավելի հին տեսակներին՝ քենիանտրոպին կամ ավստրալոանտրոպին: