Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ Հոլոքոստի համար. Ալան Ուիթհորն

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ Հոլոքոստի համար. Ալան Ուիթհորն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը պատմությունից դասեր չքաղելու ռիսկերի, ցեղասպանությունները ժխտելու հետևանքով առաջացած վտանգների և դրանց կազմակերպիչների անպատժելիության երկարաժամկետ վնասների հիշեցումն է: Սրանք գործոններ են, որոնք նպաստում են հետագայում ցեղասպանությունների իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է Կանադայի Արքայական ռազմական քոլեջի դասախոս, քաղաքագետ Ալան Ուիթհորնը՝ ցեղասպանությունների մասին իրազեկվածության և դրանց կանխարգելմանը նվիրված աշխատության մեջ: ՀՀ արտգործնախարարությունը տարածել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օտարերկրյա գիտնականների գնահատականներն ու մեկնաբանությունները պարունակող հատուկ ձեռնարկ, որում էլ ներառված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուիթհորնի վերոնշյալ մեկնաբանությունը:

«Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, ապագա ցեղասպանությունները հասկանալու և դրանք կանխելու բանալին կարող է դառնալ: Հայերի զանգվածային կոտորածն առանցքային էր մարդու իրավունքների ոլորտում երկու կարևոր հասկացությունների առաջացման համար. դրանք են «մարդկության դեմ հանցագործությունը» և «ցեղասպանությունը»: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դարձավ կարևոր նախադեպ հետագա ցեղասպանությունների համար, ինչպիսին էր Հոլոքոստը»,- գրել է Ալան Ուիթհորնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում